հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ինստիտուցիոնալ փոփոխությունների առումով, որոնք էական ազդեցություն են ունենում տնտեսության վրա՝ չափազանց կարևոր եմ համարում կանխիկի կրճատման քաղաքականությունը․ վարչապետ

Ինստիտուցիոնալ փոփոխությունների առումով, որոնք էական ազդեցություն են ունենում տնտեսության վրա՝ չափազանց կարևոր եմ համարում կանխիկի կրճատման քաղաքականությունը․ վարչապետ

«Ինստիտուցիոնալ փոփոխությունների առումով, որոնք էական ազդեցություն են ունենում  բյուջեի եկամուտների և տնտեսության վրա՝  չափազանց կարևոր եմ համարում կանխիկի կրճատման քաղաքականությունը»,- ԱԺ-ում այսօր բյուջեի նախագծի քննարկմանը այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Պետք է շարունակենք հետևողական աշխատանքն այս ուղղությամբ, որովհետև  այս պարագայում ունենում ենք 3 զուգահեռ  արդյունք։ Առաջինը հակակոռուպցիոն էֆեկտն է, եթե կոռուպցիայի դեմ պայքարը իրապես մեր անկեղծ քաղաքականությունն է, սա  ամենապարզ ինդիկատորն է․ ինձ համար կարևոր է, թե կառավարությունը, որը պայքարում է  կոռուպցիայի դեմ, ինչ է իրականացնում կանխիկի կրճատման ոլորտում։ Կանխիկի շրջանառության կրճատումն առաջին հերթին կրճատում է կոռուպցիոն հնարավորությունները»,- ընդգծեց վարչապետը։

«Հաջորդը ֆիսկալ հնարավորություններն են, դրամաշրջանառության թափանցիկությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի  ավելի եկամուտներ հավաքագրվեն բյուջե։ Կանխիկի կրճատումն իր հերթին բերում է ֆինանսատնտեսական կայունություն, մակրոտնտեսական  կայունություն և այլն»,- նշեց Փաշինյանը և հավելեց․ «Երորրդը սոցիալական էֆեկտն է։ Կարևոր եմ համարում այն համակարգի ներդնումը, որ իրականացնում ենք թոշակառուների  հետ հարաբերություններում։ Համակարգ ենք ներդրել, որ թոշակառուները թոշակը ստանում են անկանխիկ եղանակով՝ իրենց բանկային քարտերով  և անկանխիկ առևտրի որոշակի տոկոսը վերադարձվում է նրանց՝ որպես  հետվճար»։ 

«2022թ-ի սեպտեմբերից թոշակները ավելացրել ենք, ևս մի այսպիսի որոշում կկայացնենք 2023թ-ին։ Կանխիկի կրճատման շրջանակում տեղավորվող այս քաղաքականությունը  նույնպես թոշակի ավելացում է, գործնականում՝ 2022-2023 թթ-ին մենք 3 անգամ  կենսաթոշակները փաստացի ավելացնում ենք։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ թոշակառուների շրջանում անկանխիկ առևտուրը սկսում է պրոգրեսիայով աճել, երբ մարդը արձագանքում է դրան, հասկանում ենք, որ մեր քաղաքականությունը հասել է հասցեատիրոջը»,- վարչապետի խոսքով՝ նպատակ կա նույն համակարգը ներդնել նաև սոցիալական նպաստ ստացողների շրջանում։ 

  • Կիսվել: