հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ինչո՞ւ է Ատոմ Ջանջուղազյանը դեմ ՊԵԿ ռազմավարությանը

Ինչո՞ւ է Ատոմ Ջանջուղազյանը դեմ ՊԵԿ ռազմավարությանը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ռազմավարական ծրագրով նախանշվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա տարիների առաջնահերթությունները, որոնք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը:

Ռազմավարության վերաբերյալ  իր վերապահումները ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, առաջարկեց ձեռնպահ մնալ նախագիծն այս ձևով առաջ տանելուց, հատկապես, որ պարզ չէ, թե ի՞նչ կարիք են բավարարում և ինչո՞ւ են երկու անգամից ավելի շատ ծախս անում:

Տեղից արձագանքեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն վարչապետը կոչ արեց չվրդովվել:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԱՏԳ-ներին, ասաց, որ պետք է ունենան այնպիսի կառույց, որ արտահանողին և ներմուծողին Կենտրոնից չուղարկեն Մասիվ, ,Արտաշատ Մեղրի, Նոյեմբերյան և այլն. «Սա մեր այսօրվա իրական համակարգն է»։

Վարչապետը նշեց նաև, որ այսօր ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ է ժամը լրանում, որ գնան տուն: «Եվ պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»,- զայրացած ասաց վարչապետը, իսկ հետո ծիծաղելով ավելացեց. «Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ»։

 

  • Կիսվել: