շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը

ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը

Կառավարությունն իր այսօրվա նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը:

Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց իրեն առաջադրելու համար: Վստահեցրեց` Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալու ու այդ պաշտոնում նշանակվելու դեպքում ողջ մասնագիտական գիտելիքները կներդնի, որ հանձնաժողովը աշխատի բնականոն:

Նա ասաց նաև, թե կանի ամեն ինչ, որ ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնի:

Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը ՀԾԿՀ անդամ է եղել իսկ պատերազմից հետո նշանակվել է Կոտայքի մարզպետ՝ մինչեւ 2021 թ․ մայիս։

Հիշեցնենք, որ 2019 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Գարեգին Բաղրամյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել դեռ հոկտեմբերի 10-ին։

  • Կիսվել: