երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հրապարակվել է «Մրցակցային մարմինների կողմից հակամենաշնորհային թվային գործիքակազմի ներդրումը» ամենամյա 2-րդ զեկույցը

Հրապարակվել է «Մրցակցային մարմինների կողմից հակամենաշնորհային թվային գործիքակազմի ներդրումը» ամենամյա 2-րդ զեկույցը

Հրապարակվել է «Մրցակցային մարմինների կողմից հակամենաշնորհային թվային գործիքակազմի ներդրումը» ամենամյա 2-րդ զեկույցը՝ https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=4476321, որը պատրաստվել է «Սթենֆորդ հակամենաշնորհային թվայնացում» ծրագրի շրջանակում 26 մրցակցային մարմինների, այդ թվում՝ Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։

Զեկույցում ներկայացված են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից 2022 թվականին գործարկված նոր էլեկտրոնային e-compete համակարգի առանձնահատկությունները և դրանց միջոցով հնարավոր մրցակցային իրավախախտումները վեր հանելու գործիքակազմերը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից կիրառվող էլեկտրոնային գործիքակազմի մասին անդրադարձ եղել է նաև «Մրցակցային մարմինների կողմից հակամենաշնորհային թվային գործիքակազմի ներդրումը» ամենամյա 1-ին զեկույցում` https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=4142225, որը ներառվել է հակամենաշնորհների թեմայով 2022 թվականին ամենաշատ ընթերցված 10 հրապարակումների շարքում։

  • Կիսվել: