երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Հիմնական դեղերի ցանկի 236 անվանում դեղերը գրանցված չեն ՀՀ-ում. Անկախ դեղատների ասոցիացիա

Հիմնական դեղերի ցանկի 236 անվանում դեղերը գրանցված չեն ՀՀ-ում. Անկախ դեղատների ասոցիացիա

ՀՀ ԱՆ 28․07․2021թ․-ի N56-Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկում առկա է շուրջ 542 անվանում դեղ։ Ուսումնասիրելով այդ ցանկը և համեմատելով ՀՀ դեղերի գրանցման գրանցամատյանի հետ, արձանագրել է, որ հիմնական դեղերի ցանկի շուրջ 236 անվանում դեղերը գրանցված չեն ՀՀ-ում։ Այսինքն, այդ 236 անվանում դեղերը առնվազն չեն շրջանառվում ՀՀ-ում։ Այս մասին հայտնում են Անկախ դեղատների ասոցիայից։

««Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 17-րդ կետը սահմանում է՝ հիմնական դեղեր` Հայաստանի Հանրապետության բնակչության առողջապահական առաջնահերթ կարիքները բավարարելու համար անհրաժեշտ, համընդհանուր անվանմամբ նշվող դեղեր։

Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Դեղերով ապահովելու և դեղագործությունը զարգացնելու պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են` հիմնական դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովումը։

ՀՀ առողջապահության նախարարի 28․07․2021թ․-ի N56-Ն հրամանով հաստատվել է հիմնական դեղերի ցանկը։

Այսինքն, Պետությունը պարտավոր է ապահովել թիվ N56-Ն հրամանով հաստատված ցանկի հիմնական դեղերի առկայությունը։

Ասոցիացիան 12․02․2025թ․ գրավոր դիմել էր ՀՀ Առողջապահության նախարարություն և խնդրել  տրամադրել տեղեկատվություն, մասնավորապես՝ ՀՀ ԱՆ 28․07․2021թ․ N56-Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկից որ դեղերն են գրանցված ՀՀ-ում։

24․02․2025թ․ Ասոցիացիան ստացել է պատասխան ՎԳ/22.1/5594-2025 էլեկտրոնային գրությունը, որում ներկայացնելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ինչ-որ դրույթներ, ԱՆ-ն նշել է, որ հիմնական դեղերի ցանկում ընդգրկված որևէ դեղի գրանցման կարգավիճակը ճշտելու համար անհրաժեշտ է կատարել փնտրում գրանցամատյանում՝ ըստ համընդհանուր անվանման:

 

Այսինքն, Ասոցիացիան ՀՀ առողջապահության նախարարությունից խնդրել է տրամադրել տեղեկատվություն, թե հաստատված հիմնական դեղերի ցանկից որ դեղերն են գրանցված ՀՀ-ում, իսկ վերջինս պատասխանել է`  կարող եք փնտրել գրանցամատյանում։

Ասոցիացիան իրականացրել է ուսումնասիրություն կապված ՀՀ ԱՆ 28․07․2021թ․ N56-Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկում նշված դեղերի՝  ՀՀ-ում գրանցված լինելու հետ։

Այսպես․ ՀՀ ԱՆ 28․07․2021թ․-ի N56-Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկում առկա է շուրջ 542 անվանում դեղ։ Ուսումնասիրելով այդ ցանկը և համեմատելով ՀՀ դեղերի գրանցման գրանցամատյանի հետ, արձանագրել է, որ հիմնական դեղերի ցանկի շուրջ 236 անվանում դեղերը գրանցված չեն ՀՀ-ում։ Այսինքն, այդ 236 անվանում դեղերը առնվազն չեն շրջանառվում ՀՀ-ում։

 

Հարց է առաջանում․

  1. Այս իրավիճակի համար ո՞վ կամ ովքե՞ր են պատասխանատու։
  2. Եթե օրենքով նախատեսված է հիմնական դեղերի ցանկի ապահովում, ապա ինչո՞ւ այն չի իրականացվել։
  3. Ո՞վ է պարտավոր ՀՀ բնակչությանը ապահովել առնվազն հիմնական դեղերի ցանկի դեղերը, Ո՞Վ։

Հ․Գ․  Ի՞նչ եք անում, երբ դեղատանը բացակայում է Ձեր առողջության համար անհրաժեշտ դեղը։ Ինչպե՞ս եք ձեռք բերում Ձեզ համար կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցները», – ասվում է ասոցիացիայի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: