ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ում 2022 թվականին ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 688 մլրդ դրամ. Վահան Քերոբյան

ՀՀ-ում 2022 թվականին ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 688 մլրդ դրամ. Վահան Քերոբյան

ՀՀ-ում 2022 թվականին ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 688 մլրդ դրամ:

Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ սա ռեկորդային ցուցանիշ է.

«Եթե բաժանենք ընդհանուր տարվա միջին փոխարժեքի վրա, խոսքը մոտ 3 մլրդ 800 մլն դոլար ներդրումների ծավալի մասին է, ինչը բավական մեծ թիվ է։ Կարծում ենք, ընդհանուր առմամբ, այդ թիվը դեպի վերև կճշգրտվի, և ըստ ԱՄՀ-ի կանխատեսման՝ 2022թ. մեր ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ կկազմի 21.4%՝ գերազանցելով նախորդ տարվա ռեկորդային 20.7% ցուցանիշը»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ  կառավարությունը պարտավորվել է ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել մինչև 25%-ի։

  • Կիսվել: