ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ տնտեսությունն աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների առաջին 10-յակում է. այս տարի կլինի առաջին 5-յակում. Քերոբյան

ՀՀ տնտեսությունն աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների առաջին 10-յակում է. այս տարի կլինի առաջին 5-յակում. Քերոբյան

Եթե 2020-ին էկոնոմիկայի նախարարության բյուջեն կազմել է 28 մլրդ դրամ, ապա 2024-ին այդ թիվը նախնական կազմում է 91 մլրդ դրամ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Էկոնոմիկայի նախարարությունն իր վերջին երեք տարվա աշխատանքով ցույց է տվել, որ հատկացված բյուջեն մենք միշտ կատարում ենք: Վստահ եմ, որ այն ներդրումը, որ մենք անում ենք տնտեսության մեջ, բերում է այն արդյունքները, որ դուք տեսնում եք:

2022-2023 թվականներին ՀՀ տնտեսությունն աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների առաջին տասնյակում է: Կարծում եմ՝ այս տարի կլինի առաջին հնգյակում: Դա ցույց է տալիս, որ ՀՀ տնտեսական քաղաքականությունը կարելի է համարել հաջողված»,-ասաց նա:

  • Կիսվել: