կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Գերմանիայում կմասնակցի գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 12-րդ համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Գերմանիայում կմասնակցի գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 12-րդ համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին և գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 12-րդ համաժողովին: Այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

 

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին 2020 թ. հունվարի 15-18-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` Բեռլինում անցկացվող պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին և գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 12-րդ համաժողովին մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման մեջ:

  • Կիսվել: