ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայաստանը պետք է ծառայություններ մատուցող երկրից վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի. ԲՏԱ նախարար

Հայաստանը պետք է ծառայություններ մատուցող երկրից վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի. ԲՏԱ նախարար

Հայ գիտնականների հիմնարար հետազոտությունները, գաղափարներն ու երազանքները հենց Հայաստանում պետք է իրականացվեն, դառնան փորձանմուշներ, անցնեն սերիական արտադրության ու արտահանվեն: 

Այս մասին ընդգծեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:   

Հայրապետյանը շեշտեց, որ պետության մեջ նորարարությունը կարևոր է տնտեսության թռիչքաձև զարգացման համար, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում կյանքի որակը բարձրացնելու և քաղաքացիներին նոր հնարավորություններ տալու համար:

«Մենք հավատացած ենք, որ Հայաստանը շատ շուտով պետք է ծառայություններ մատուցող երկրից վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի: Եվ դա պետք է լինի միջազգային բրենդը, միջազգային ներկայացվածությունը տեխնոլոգիական աշխարհում: Մենք հավատում ենք, որ հիմնարար հետազոտությունները, գաղափարներն ու երազանքները, որ ունեն գիտնականները, գիտահետազոտական խմբերը, հենց Հայաստանում պետք է հետազոտվեն, դառնան փորձանմուշներ, գնան դեպի սերիական արտադրության ու արտահանվեն»,-ասաց նախարարը:   

 

  • Կիսվել: