Հայաստանը՝ 2020 թվականի թիվ 1 տուրիստական ուղղություն․ Financial Times
«Financial Times» հեղինակավոր պարբերականը Հայաստանը նշել է որպես 2020 թվականի թիվ 1 տուրիստական ուղղություն։
Պարբերականը նշում է, որ այցելուների ներգրավման հիմնական պատճառներից է երկրի միջնադարյան վանքերի և եկեղեցիների արտասովոր հավաքածուն, որոնցից շատերը գտնվում են դրամատիկ լեռների շրջանում:
«Գեղարդի վանքը կերտվել է Ազատի վերին հովտի ժայռի մեջ 13-րդ դարում։ Ներկայումս այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, ինչպես Հաղպատում և Սանահինում գտնվող վանքերը»,- նշում է պարբերականը։
Պարբերականը նաև նշում է, որ Երևանն ուղղակի հիասքանչ է։
«Երևանը տարածաշրջանի ամենահամեղ և գեղեցիկ քաղաքներից մեկն է», - նշել է պարբերականը։