հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանում հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է – 6,7 տոկոս

Հայաստանում հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է – 6,7 տոկոս

Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է – 6,7 տոկոս: Միևնույն ժամանակ այս տրվա փետրվարին հունվարի նկատմամբ ՏԱՑ-ն աճել է 12,4 տոկոսով, իսկ փետրվարը նախորդ տարվա փետրվարի նկատմամբ՝ նվազել 5,3 տոկոսով:

Ինչպես հայտնում են Վիճակագրական կոմիտեից, արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-փետրվարին նվազել է 7,9 տոկոսով, առևտրաշրջանառությունը՝ 11,3 տոկոսով, Ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 12,5 տոկոսով, Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 5,8 տոկոսով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 12,2 տոկոսով: Ընդ որոում արտահանման ծավալները նվազել են 5,5 տոկոսով, ներմուծումը՝ 15,8 տոկոսով:

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է նաև օտարերկրյա ներդրումների մասին տվյալներ: Անցյալ տարվա հունվար-դեկտեմբերին 2019 թվականի հետ համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են -136.8 տոկոսով՝ կազմելով 117 մլն դոլար:

Հայաստանի համախառն արտաքի պարտքը դեպտեմբերի 2020-ի վերջին կազմել է 5,7 մլդ դոլար:

Հիշեցենք, Հայաստան էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 25-ին, հղում կատարելով Վիճակագրական Կոմիտեի տվյալներին, հայտարարել էր տնտեսության վերականգնման մասին:

 

«Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել, Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ», - ասված էր Քերոբանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

  • Կիսվել: