կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը պետք է արդար գնագոյացման հանգեցնի. Գնել Սանոսյան

Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը պետք է արդար գնագոյացման հանգեցնի. Գնել Սանոսյան

Հայաստանում «Շուկայի եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ազատականացում» ծրագրի շրջանակներում լայնածավալ բարեփոխումներ են սկսվել ոլորտում։ Այս մասին ապրիլի 5-ին ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ բարեփոխումներն իրականացվում են բոլորի համար հստակ կանոններով, եւ գլխավորն այն է, որպեսզի Հայաստանում արդար գնագոյացում արձանագրվի։ Նա պարզաբանեց, որ տեղի ունեցողի մեջ անկանխատեսելի ոչինչ չկա, բոլոր գործընթացները փուլային բնույթ են կրում եւ կառավարելի են լինելու։

«Կարեւոր է, որպեսզի ոլորտում ընդգրկված տնտեսվարողները որակյալ աշխատանքի շնորհիվ բարձրացնեն իրենց հնարավորությունները, այդ թվում՝ ֆինանսական եւ արտադրական։ Մեզ բավարարում են մինչ այժմ բարեփոխումների շնորհիվ ձեռք բերված արդյունքները։ Որոշ ոլորտներում սպասվածից ավելի լուրջ ակտիվություն է նկատվում»,- ընդգծեց Սանոսյանը։

  • Կիսվել: