ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-հուլիսին աճել է 3,4%-ով

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-հուլիսին աճել է 3,4%-ով

Հայաստանում 2020թ. hունվար-հուլիսին արտադրվել է 4 448.4 մլն կվտ էլեկտրաէներգիա՝ 3,4% տարեկան աճով։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում  ՋԷԿ-երը տարեկան 9,1%-ով ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 1 645.5 մլն կվտ։

Ինչ վերաբերում է ՀԷԿ-ին, ապա այստեղ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է  23,4 տոկոսով՝ հասնելով 1 211.7 մլն կվտ ժ-ի։

Հայկական ԱԷԿ-ն էլ հաշվետու ժամանակահատվածում արտադրել է 1 579.0  մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ինչը  30,2%-ով բարձր է նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ։

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 26.3 հազար գիգաջոուլ ջերմային էներգիա ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1.6 անգամ։

Հողմաէլեկտրակայաններն էլ հունվար-հուլիսին արտադրել են 1.5 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա՝ էլեկտրաէներգիայի ծավալը տարեկան կտրվածքով կրճատելով 25 տոկոսով։

Մինչդեռ արևային կայաններն էլ, ըստ վիճակագրության,  ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 42,7տոկոսով՝ արտադրելով 10.7 մլն կՎտ.ժ։

  • Կիսվել: