երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանն 85-րդ տեղն է զբաղեցրել ՄԱԿ մարդկային զարգացման ինդեքսում

Հայաստանն 85-րդ տեղն է զբաղեցրել ՄԱԿ մարդկային զարգացման ինդեքսում

Հայաստանը 191 երկրների շրջանում 85-րդ տեղն Է զբաղեցրել մարդկային զարգացման ինդեքսում՝ Պերուի եւ Մեքսիկայի միջեւ: Այդ մասին ասվում է ՄԱԿ զարգացման ծրագրի նոր զեկույցում։ Այս մասին գրում է arminfo.info-ն։ 

ՄԱԿ-ի վերջին հետազոտությունների համաձայն, ողջ աշխարհում մարդկանց կյանքի տեւողությունը եւ եկամուտները նվազում են: Ինդեքսի հեղինակների խոսքով ՝ մարդկային զարգացման մակարդակի վատթարացման գլոբալ միտումն առաջին անգամ է դիտվում առաջին հաշվետվության հրապարակման պահից ի վեր: Զեկույցի տվյալներով՝ 32 տարվա ընթացքում առաջին անգամ, որի ընթացքում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը հաշվարկում է մարդկային զարգացման ինդեքսը, որը չափում է երկրների բնակչության առողջության, կրթության եւ կենսամակարդակի ցուցանիշները, դրա նշանակությունն ամբողջ աշխարհում նվազում է արդեն երկու տարի անընդմեջ: Մարդկային զարգացման ցուցանիշները նվազել են մինչև 2016թ. մակարդակ, ինչն ի չիք է դարձրել կայուն զարգացման նպատակներին հասնելու առաջընթացի մեծ մասը։

Անկումը, գործնականում, համատարած է, քանի որ երկրների ավելի քան 90 տոկոսը մարդկային զարգացման ինդեքսի անկում է արձանագրել կամ 2020 թվականին, կամ 2021 թվականին, եւ պետությունների ավելի քան 40 տոկոսը անկում է արձանագրել երկու տարվա ընթացքում, ինչը վկայում է այն մասին, որ շատ երկրներում ճգնաժամը շարունակում է խորանալ։

ԶԼՄ-ների տվյալներով ՝ պետական պարտքի վճարման խնդիրների են բախվել ավելի քան 80 երկրներ: 2021-2022 թվականների ինդեքսում առաջին տեղը 84 տարվա կյանքի միջին տեւողությամբ եւ 66 000 դոլար միջին տարեկան եկամուտով զբաղեցնում է Շվեյցարիան: Մարդկային զարգացման ինդեքսի առաջին տասնյակում են նաեւ Նորվեգիան, Իսլանդիան, Հոնկոնգը, Ավստրալիան, Դանիան, Շվեդիան, Իռլանդիան, Գերմանիան եւ Նիդերլանդները: Վերջին տեղում Հարավային Սուդանն է, որտեղ, ըստ զեկույցի, մարդու կյանքի միջինտեւողությունը մինչեւ 55 տարի է, իսկ միջին տարեկան եկամուտը կազմում է 768 դոլար: ԱՄՆ-ը 191 երկրների ցուցակում զբաղեցնում է 21 - րդ տեղը, Ռուսաստանը՝ 52-րդ, Բելառուսը՝ 60 - րդ, Ղազախստանը՝ 56-րդ, Ղրղզստանը՝ 118-րդ տեղը: Վրաստանը 63-րդն է, Ադրբեջանը՝ 91 - րդը, Իրանը՝ 76-րդը, Թուրքիան՝ 48 - րդը։

 

  • Կիսվել: