երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Իշխան Սաղաթելյանը չբացառեց փողոցային պայքարի հնարավորությունը 2026–ի ընտրություններից առաջ

Իշխան Սաղաթելյանը չբացառեց փողոցային պայքարի հնարավորությունը 2026–ի ընտրություններից առաջ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության հնարավոր մասնակցության ձևաչափին՝ նշելով, որ այժմ նման քննարկում չեն ունեցել։

Մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ այդ ընտրություններին կա մեկ տարի ժամանակ։ 

«Մեր երկրի ներսում և երկրի շուրջ իրավիճակը խաղաղ չէ, և մինչև այդ ընտրությունները կլինեն բազմաթիվ զարգացումներ։ Հետևաբար, մենք պետք է պատրաստվենք ցանկացած սցենարի, այդ թվում նաև փողոցային պայքարի։ Եվ երբ կգա ընտրությունների ժամանակը ու տեղի կունենան այդ ընտրությունները, այդ ժամանակ էլ կքննարկենք ընտրություններին մասնակցության ձևաչափը, ինչ օրակարգով, ինչ մոտեցումներով։ Այս պահին այդ հարցին չենք անդրադարձել, որովհետև դրա իմաստը չենք տեսել»,- ասաց նա։

 

  • Կիսվել: