երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռային հարձակումների ֆոնին երկու երկրների ֆոնդային բորսաներում (շուկա) անկում է նկատվում։

Միջանկյալ նշենք, որ ֆոնդային բորսան այն կազմակերպված շուկան է, որտեղ իրականացվում են արժեթղթերի առուվաճառքի գործարքները։

Մասնավորապես Իսրայելի ֆոնդային բորսան հարձակումների պատճառով  նվազել է 1.58%-ով, իսկ Իրանի ֆոնդային բորսան՝ 3.16%-ով։ Իսրայել-Իրան առճակատման հետևանքով տարածաշրջանում ամենաշատ անկումը ֆոնդային բորսայում ունեցել է Թուրքիան։  Այն նվազել է 3.7%-ով։

Երկու երկների միջև հակամարտության ընթացքում տուժել են նաև Իտալիայի (1.8%), Գերմանիայի (1.34%) , Ֆրանսիայի (1.35%) , Իսպանիայի (1.70%)  և ԱՄՆ-ի (0.7%)  ֆոնդային բորսաները։

  • Կիսվել: