երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Հայաստանը Տաջիկստանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի նիստին

Հայաստանը Տաջիկստանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի նիստին

Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը:  Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:

Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ Նելլի Սարոյանը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել և մտքեր են փոխանակել ԱՊՀ շրջանակներում միջազգային-իրավական համագործակցությանը և իրավակիրառ պրակտիկային առնչվող արդիական հարցերի վերաբերյալ:

 

  • Կիսվել: