երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Չինաստանում հրավառության նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ և անհետ կորածներ

Չինաստանում հրավառության նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ և անհետ կորածներ

Global Times-ը հաղորդում է, որ Չինաստանի հարավում գտնվող Հունան նահանգի հրավառության նյութերի գործարանում վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել։

Տեղացի բնակիչների խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:23-ի սահմաններում Շանչժոու գյուղի մոտ։ Սնկի տեսքով սև ծխի խիտ սյուն է բարձրացել երկինք, որը տեսագրել են ականատեսները։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ, ոստիկաններ և բժիշկներ։ Թերթի տվյալներով՝ ինը մարդ փրկվել է, որոնցից մի քանիսը վիրավորվել են։ Առնվազն երկու մարդ անհետ կորած է համարվում, և որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: