երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Ծրագրի ժամկետները երկարացվել են

«Հայաստանի Հանրապետություն». Ծրագրի ժամկետները երկարացվել են

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ժամկետները երկարացվել են մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 31-ը: Ինչի մասին է խոսքը...

Ռուսաստանի աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի  2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի  շրջանակներում 2015 թ. փետրվարի 5-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր: Խոսքը 300 մլն դոլարի մասին է, որից՝ 270 մլն դոլարը՝ վարկ եւ 30 մլն դոլարը՝ դրամաշնորհ: Վարկային համաձայնագիրն ուժի մեջ էր մտել 2015 թ. մայիսի 12-ին: Վարկի մարման ամսաթիվ էր նախատեսվել 2019 թ. դեկտեմբերի 31-ը:

Սակայն, ծրագրի շրջանակներում կատարված համալիր հետազոտության արդյունքների եւ էներգաբլոկի գոյապաշարը որոշող հիմնական համակարգերի ու սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների ցանկը զգալիորեն ընդլայնվել է...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: