ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայաստանը որոշել է երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը. Փաշինյան

Հայաստանը որոշել է երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը. Փաշինյան

Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ կընտրի օպտիմալ լուծում: Նոր էներգետիկ օբյեկտները կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն: Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, որոշել է երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036թ․-ը։ Այդ մասին Մոսկվայում կայացած Գլոբալ ատոմային էներգիայի ֆորումում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱԷԿ-ի էներգաբլոկի փոխարինման մասին:

Նա նշել է, որ այս նախագիծը պարզապես տեխնիկական ձեռնարկ չէ, այլ «Ռոսատոմ»-ի և միջազգային գործընկերների հետ ՀՀ արդյունավետ և վստահելի գործընկերության արդյունք։

Հիշեցնենք՝ 2023 թվականին «Ռոսատոմ Սերվիս»-ը և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրել են համաձայնագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու վերաբերյալ։ 

Կառավարությունը նախատեսում է մինչև 2036 թվականը նոր էներգաբլոկ կառուցել, որը պետք է փոխարինի գործող հզորությունները։

Նշենք՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Ատոմային էներգիայի դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Չուդակովն «Աշխարհի ատոմային շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է՝ Հայաստանի համար առավել տրամաբանական կլինի կառուցել ռուսական նախագծով նոր էներգաբլոկ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, եռակողմ փաստաթղթերի ստորագրումից հետո, Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանին փոխանցել մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիան։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: