չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նոր տեխնոլոգիաները կայուն քայլերով մտնում են գյուղոլորտ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նոր տեխնոլոգիաները կայուն քայլերով մտնում են գյուղոլորտ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Պտղի, խաղողի եւ հատապտղի մշակումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթություն է, որը պայմանավորված  է աշխարհագրական եւ բնակլիմայական բարենպաստ պայմաններով: Այսօր այգեգործության հիմնական շրջանները տեղաբաշխված են Արարատյան դաշտում եւ նրա մերձակա շրջաններում: Հայաստանի 10 մարզում մոտ 60 հազար տնտեսվարող զբաղվում է մրգի, խաղողի եւ հատապտղի արտադրությամբ: Տնտեսվարողների գերակշիռ մեծամասնությունը՝ 91.4 տոկոսը, իր գործունեությունը ծավալում է համեմատաբար փոքր հողատարածքների՝ մինչեւ 1 հեկտարի վրա: Այս պատճառով մշակման արդյունավետությունը ցածր է, որն իր հետ բերում է նաեւ արտադրանքի ինքնարժեքի բարձրացման: Խնդրին համակարգային լուծում տալու համար էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ՀՀ այգեգործության  զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը: Նախագծում հիմնական շեշտադրումը կատարվել է ինտենսիվ այգիների ներդրման եւ զարգացման վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: