Հանքագործությունը պետք է զարգացնել, սակայն՝ խիստ պայմաններով. Քոչարյան
Այն, ինչը քննադատվում էր, եւ խոստանում էին, որ պետք է փոխենք, հակառակը, տնտեսության կառուցվածքը ավելի շատ է դեֆորմացվում: Այս մասին լրագրողների հետ տնտեսական թեմաներով զրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա անդրադարձել է հանքագործությանը՝ նշելով, որ այն պետք է զարգացնել, սակայն դա պիտի խիստ բնապահպանական պայմաններով արվի:
՛՛Տվյալ դեպքումմիջազգային գներն այնքանով են բարենպաստ, որ տնտեսվարողը կարող է ներդրումներ անել ավելի խստացված բնապահպանական նորմատիվներում տեղավորվելով, բայց տնտեսության կառուցվածքը չի փոխվում: Մենք կարող ենք ունենալ գիտելիքահենք տնտեսություն, բայց դա պետք է սկսվի կրթությունից:
Մենք սովետի ժամանակ ունեցել ենք շատ հզոր պոլիտեխնիկ ինստիտուտ եւ եթե փորձենք վերադառնալ այդ ժամանակներին, այն ֆակուլտետներն էին հզոր, այն ճյուղերը, որտեղ մենք ունեինք լուրջ հզորություններ՛՛,-նշել է Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է նաև ՏՏ ոլորտին՝ նշելով, թե ճիշտ չէ մտածել, որ ամբողջ երկիրը ՏՏ ոլորտի երկիր է դառնալու: Նա ասել է, որ պետք է երկիրը թվայնացնել, իսկ թե անում են, թե ոչ, ինքը տեղյակ չէ:
Քոչարյանը նշել է. ՛՛Մենք չենք կարող լուրջ ներդրումներ ունենալ տնտեսական ոլորտում, եթե ասում ենք՝ ամեն մի ներդրողի պետք է կցենք ԱԱԾ-ի մի աշխատող: Եղել է այդպիսի հայտարարություն կառավարության նիստի ժամանակ: ԱԱԾ-ի աշխատողը վերջին մարդն է, որին ներդրողը կցանկանար Հայաստանում տեսնել: Սա մտածելակերպի մասին է ծխոսում, որ չեն պատկերացնում գործարարի հոգեբանությունը: Եթե դա լինելու է ԱԱԾ-ից մարդ կցելով, ոչ մի բան չի ստացվելու: Այստեղ պետք է մտածելակերպի փոփոխություն՛՛:
Քոչարյանը հիշեցրեց, թե ինչպես են իրենք աշխատել IT ոլորտի ընկերությունների հետ, որոնք եկել են Հայաստան:
Նշենք, որ օրեր առաջ Քոչարյանը հանդիպել էր տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների և տնտեսագետների հետ, իսկ այսօր նրանց քննարկումից նոր դրվագներ են հրապարակվել: