կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաև տվյալ համայնքի ավագանու անդամը

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաև տվյալ համայնքի ավագանու անդամը

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է հանել օրենքի դրույթներից մեկով նախատեսված սահմանափակումը, թե ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 

«Երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, հնարավորություն է ընձեռվում, որպեսզի համայնքի բնականոն կառավարումը շարունակելու համար վարչապետը հնարավորություն ունենա պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին»,- ասաց նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը:

Նա նշեց, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է լինի ՀՀ քաղաքացի:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը:

  • Կիսվել: