կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Համագործակցության հուշագիր է կնքվել էկոնոմիկայի նախարարության և Մյանմայի առևտրի նախարարության միջև

Համագործակցության հուշագիր է կնքվել էկոնոմիկայի նախարարության և Մյանմայի առևտրի նախարարության միջև

Մարտի 30-ին «Դուբայ էքսպո-2020» ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Մյանմայի Միության Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Հուշագրի նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի տարբեր ոլորտներում:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Մյանմայի գլխավոր հանձնակատարի տեղակալ Լեվի Սապ Նեյ Թանգը։

  • Կիսվել: