հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Գյումրիում գրանցվել են եզակի խախտումներ․ ԲԸՏՄ

Գյումրիում գրանցվել են եզակի խախտումներ․ ԲԸՏՄ

Սեպտեմբերի 3-ին վաղ առավոտից ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տուն-թանգարանների, պատկերասրահների, հուշարձանների և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների հետ համատեղ իրականացրել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված հերթական միջոցառումը։

Խստացված ստուգայցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակները ճիշտ կրելու, անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չառաջացնելու սահմանված պահանջների կատարմանը։

Այսօր Գյումրի քաղաքում մեծաքանակ խախտումներ չեն արձանագրվել, գրանցվել է դիմակ չկրելու մի քանի դեպք. ոստիկանների կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։
ԲԸՏՄ տեսուչները բաժանել են բժշկական դիմակներ, իրականացրել լայնածավալ իրազեկման աշխատանքներ։

Մայրաքաղաքում և ՀՀ մարզերում ուժեղացված ստուգայցերը շարունակական են։

  • Կիսվել: