չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գյուղատնտեսական վարկերը պետք է լինեն զրո տոկոս, ամենաշատը՝ 2 տոկոս. Ծառուկյան

Գյուղատնտեսական վարկերը պետք է լինեն զրո տոկոս, ամենաշատը՝ 2 տոկոս. Ծառուկյան

Այսօր բոլոր գյուղացիները վարկի տակ են, պատճառն այն է, որ գյուղատնտեսական վարկերը պետք է լինեն զրո տոկոս, ամենաշատը՝ 2 տոկոս: Այս մասին այսօր Արարատի մարզում քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եվրոպայում գյուղատնտեսական վարկերը զրո տոկոս են, ես ասում եմ՝ թող մեզ մոտ լինի 2 տոկոս: Այսօր մինչեւ 2 մլն մարդ ունի մինչեւ 3 մլն դրամի վարկ, դա պետք է ներվի: Գյուղացին չարչարվում է, մշակում է, բերքը տանում է շուկա, իրենից վերցնում են 200 դրամով, վաճառում են 1500 դրամով: Պետք է օրենք ընդունվի, որ եթե վաճառում է հազար դրամով, գոնե 500 դրամը պետք է լինի գյուղացունը՛՛:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենք կարող են կարճ ժամանակում հզորացնել, զարգացնել երկիրը, գումար բերել աշխարհի տարբեր տեղերից:

Նա նշեց. ՛՛20 մլրդ դոլար բերել եմ մեկ տոկոսով, 10 տարի ժամկետով, չեն վերցրել: Միայն գումարով կարող ենք իրավիճակն ուղղել, մարդկանց էժան տոկոսով վարկեր տանք, պետությունը գործարաններ բացի, ոլորտներ զարգացնի: Ոչ թե մարդիկ ասեն՝ աշխատատեղ չկա, այլ էնքան աշխատատեղ լինի, որ դրսից մարդիկ գան, Հնդկաստանից գան, որ աշխատեն, ոնց որ արաբական երկրում է՛՛:

  • Կիսվել: