ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գնել Սանոսյանը ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի և Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքներին

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի և Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքներին

 Հունիսի 24-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ Մարտունի համայնքում ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի և Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։

 

Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականին։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 743,5 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Նախատեսված է հիմնանորոգել մոտ 6 կմ երկարության ճանապարահատված։
2021 թ․-ին հիմնանորոգվել է ճանապարհի 1 կիլոմետրանոց հատվածը, որի համար ծախսվել է 195,5 միլիոն դրամ, իսկ մնացած 548 միլիոն դրամը ծախսվում է այս տարվա ընթացքում։

 

Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում հեռացվում է ասֆալտբետոնե հին շերտը, տեղադրվում նոր հիմք եւ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ջրահեռացման ակոսներ։ Կիրականացվեն նաեւ կահավորման եւ գծանշման աշխատանքներ։ Շինաշխատանքներն այս հատվածում իրականացվել են մոտ 80 տոկոսով։

Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են 2022 թ․-ի հունիսի 15-ից։ Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 530 միլիոն դրամ, որը նույնպես ամբողջությամբ հատկացված է պետբյուջեի միջոցներից։ Սայաթ-Նովա փողոցում նախատեսվում է հիմնանորոգել 2,5 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատված։ Ճանապարհի ողջ երկայնքով կառուցվում է նոր կոյուղագիծ, երկկողմանի սալիկապատվում են մայթերը՝ 3200 քառակուսի մետր ընդհանուր մակերսով։ Ամբողջությամբ ճանապարհից հեռացվում է հին ասֆալտբետոնե շերտը, փոխարենը տեղադրվում է ասֆալտբետոնե նոր երկշերտ ծածկ։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավերտել մինչեւ տարեվերջ։

«Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգմամբ մենք ունենում ենք Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի այլընտրանքային ճանապարհը, որն անցնում է Մարտունի քաղաքով և նկատելիորեն նվազեցնելու է Աբովյան փողոցով անցնող ճանապարհի երթևեկության ծանրաբեռնվածությունը»,-նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը և մարզպետը շինարարների հետ քննարկել են շինարարության ընթացքում ի հայտ եկած առաջնահերթ խնդիրները, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։

  • Կիսվել: