ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գնել Սանոսյանը հետևել է Մ-2-ի` Սիսիանի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին

Գնել Սանոսյանը հետևել է Մ-2-ի` Սիսիանի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հետևել են Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին։

Նախարարը, մասնավորապես, դիտարկել է Մ-2-ի 6.2կմ հատվածը, որն անցնում է Սիսիանի տարածաշրջանով, ինչպես նաև Մ-2 միջպետական ճանապարհի 16,9 կմ երկարությամբ հատվածը, որն անցնում է Վայոց ձորի մարզով։

Այստեղ շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։ Կապալառուն այս հատվածում կատարում է հողային աշխատանքներ, սողանքային հատվածներում իրականացնում է գաբիոնային հենապատերի կառուցում։

Նախագծով նախատեսված է ճանապարհին առկա մի քանի կամուրջների նորոգում նույնպես։ Աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 2 մլրդ 897 մլն դրամ։ Մ-2 միջպետական ճանապարհի այլ հատվածներում նույնպես ընթանում են նորոգման աշխատանքներ։

Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: