երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գնացինք և համոզվեցինք, որ «խելացի գոմերում» արտադրված կաթը 200 դրամից պակաս չէ, որովհետև մարդու ձեռքը չի կպնում․ Փաշինյան

Գնացինք և համոզվեցինք, որ «խելացի գոմերում» արտադրված կաթը 200 դրամից պակաս չէ, որովհետև մարդու ձեռքը չի կպնում․ Փաշինյան

Մեր երկրում անկում է ապրում ավանդական գյուղատնտեսությունը, աճ գրանցվում  ժամանակակից  գյուղատնտեսության ոլորտում։ Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն արձանագրեց, որ ինտենսիվ այգեգերծությունը, ոռոգման կաթիլային համակարգի ներդրումն ու «խելացի անասնաֆերմայի» հիմնումն թեկուզ դժվարությամբ, բայց առաջ են գնում։ Նա իր կաբինետի անդամներին ներկայացրեց վերջերս Մասիսում այցելած «խելացի անասնաֆերմայում» տեսածը։

«Օրինակ, «խելացի անասնագոմերի» ծրագրից շատ ենք խոսել,  հաճախ  նեղսրտել ենք, որ ծրագիրը բավարար չափով առաջ չի գնում, բայց հիմա մենք մարզերում տեսնում են, որ հայտնվում են «խելացի անասնագոմեր»։ Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ես առիթ ունեցա տեսնել այդպիսի անասնագոմերից մեկը։

Գիտեք, որ  կաթի գների հետ կապված ամեն տարի խնդիրներ են առաջանում։ Մենք ԱԺ-ի ամբոնից էլ հայտարարեցինք, որ նույնիսկ սեզոնին «խելացի անասնագոմում» արտադրված կաթի գինը 200  դրամից չի իջնում։

Գնացինք և համոզվեցինք, որ տնտեսվարողը մեկ լիտր կաթը 200 դրամով է հանձնում։ Շատ կարևոր էր տեսնել, որ կաթի արտադրության ժամանակ մարդու ձեռքը չի կպնում, ինչը միանգամից ազդում է գնի վրա»,- տպավորություններով կիսվեց գործադիրի ղեկավարը։

 

  • Կիսվել: