ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
«Գազպրոմի» ղեկավարն ու Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թ. գազամատակարարման պայմանները

«Գազպրոմի» ղեկավարն ու Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թ. գազամատակարարման պայմանները

՛՛Գազպրոմի " վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականին գազի մատակարարման պայմանները, ասվում է գազային հոլդինգի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

"Կողմերը քննարկել են 2020 թվականին Հայաստան գազի մատակարարման աշխատանքների արդյունքները եւ 2021 թվականին մատակարարումների պայմանները", - նշվում է հաղորդագրության մեջ:

"Գազպրոմը" Հայաստանի սպառողներին գազի միակ մատակարարն է ։ Հայաստանի ներքին շուկա գազի մատակարար է հանդիսանում "Գազպրոմ Արմենիան" ։ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը 150 դոլարից հասել է 165 դոլարի ՝ հազար խորանարդ մետրի դիմաց ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ ասել էր, որ ռուսական գազի գնի իջեցման հարցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, Մոսկվայի հետ բանակցություններն այդ ուղղությամբ շարունակվում են:

Մարտի վերջին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ էր ուղարկել "Գազպրոմի" ղեկավարին՝ առաջարկելով նոր բանակցություններ սկսել գազի գնի իջեցման շուրջ՝ տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով, որը կապված է նոր կորոնավիրուսի տարածման հետ:

  • Կիսվել: