հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Եվս 21 տնտեսվարող ճանաչվել է «օրինապահ հարկ վճարող». ՊԵԿ

Եվս 21 տնտեսվարող ճանաչվել է «օրինապահ հարկ վճարող». ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողներին շնորհել «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 21 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով: 

2020 թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 223 տնտեսվարող: 126 հարկ վճարողի դիմում բավարարվել է, 91 դիմում մերժվել, ևս 6 դիմում ուսումնասիրության փուլում է: 
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:

  • Կիսվել: