ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ես առաջարկում եմ իրար հետ գնանք ԱԺ գարաժ, որտեղ և՛ մեր մեքենաներն են, և՛ Ձեր. Վահագն Ալեքսանյանը՝ Ագնեսա Խամոյանին

Ես առաջարկում եմ իրար հետ գնանք ԱԺ գարաժ, որտեղ և՛ մեր մեքենաներն են, և՛ Ձեր. Վահագն Ալեքսանյանը՝ Ագնեսա Խամոյանին

«Այսօր՝ բյուջի նախագծի այս քննարկման ժամանակ մի շատ կարևոր բան տեղի ունեցավ՝ արձանագրվեց պարոն վարչապետ Ձեր կողմից առաջ քաշված և ՔՊ կուսակցության կողմից ընդունված իրական Հայաստան գաղափարախոսության բացարձակ հաղթանակ»,- ԱԺ իր ելույթում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 

Դիմելով ընդդիմադիր խմբակցություններին՝ պատգամավորը ողջունեց և վստահեցրեց, որ ՀՀ քաղաքացին հենց դա է ուզում. «ՀՀ քաղաքացին ուզում է, որ խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունները բարձրացնեն սոցիալական բնույթի հարցեր, ենթադրյալ կոռուպցիայի մասին հարցեր և աշխատեն հանուն իրական Հայաստանի»: 

Անդրադառնալով անձնական ունեցվածքին Ալեքսանյանն ասաց. «Ծառայողական գույքին և առհասարակ պետական գույքին մեր մոտեցումը ու ձեր մոտեցումը իրարից տարբեր է ակնհայտորեն: Մենք մանկապարտեզին նայում ենք, որպես մի տեղը, որը պետք է սարքել, որ երեխաները գնան, որպես նախակրթարան, սովորեն և այլն, ձեր իշխանության տարիներին նայել են որպես ՝ ինչ վատ օբյեկտ կլինի, որ ես էժանով սեփականեցնեմ: Ծառայողական մեքենային մենք նայում ենք, որպես ծառայողական մեքենա, որը կա տեղից տեղ է տեղափոխում, գոյություն ունի իրականության մեջ, ձեր իշխանության տարիներին դրան նայել են ՝ արա լավ ինչքան բենզին սրանով կքերենք, սրա զապչաստի վրա ինչքան փող կքերենք, վերջում էլ կդնենք աճուրդի մեկը տենդեռով կգա էժանով կկպցնի»:

Դիմելով «պադավատապետության» թեման բարձրացրած Ագնեսա Խամոյանին՝ նա նշեց. «Կա մի ուրիշ բան՝ անձնական ունեցվածք, ես հիմա առաջարկում եմ մեր լրագրողներին էլ հրավիրենք,  իրար հետ գնանք ԱԺ գարաժ, որտեղ և մեր մեքենաներն են, և ձեր, և իմ մեքենան է,  և Ձեր, որովհետև դա առնվազն մեր անձնական միջոցներով է արվում, ու մեր քաղաքացիները որոշակիորեն կարող են տեսնել ով ինչ ունի»:

  • Կիսվել: