կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Երկու սարք ենք գնում, որոնք օդի աղտոտվածության վերաբերյալ օնլայն ռեժիմով տվյալներ կտան. Սիմիդյան

Երկու սարք ենք գնում, որոնք օդի աղտոտվածության վերաբերյալ օնլայն ռեժիմով տվյալներ կտան. Սիմիդյան

Օդի աղտոտվածության մոնիտորինգ անող սարքավորումների մասով լավ լուր ունենք: 2024-ին բյուջեով 300 մլն դրամ էր նախատեսվել, մրցույթն իրականացվել է, կա հաղթող: Եթե չեմ սխալվում, արդեն մատակարարումը կա: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Երկու սարք ենք գնում, որոնք օդի աղտոտվածության վերաբերյալ օնլայն ռեժիմով տվյալներ կտան: Նաև այդ տվյալները կլինեն այնպիսի բաղադրիչների վերաբերյալ, որոնք մարդու առողջության վրա ամենավատն են ազդում, այսինքն՝ երկու սարք այս տարվա բյուջեով (արդեն գնումն ունենք) Երևանի համար է նախատեսված:

Մեր հաշվարկներով՝ Երևանին պետք է նման 6 սարք, Հայաստանին՝ 15-ը կամ 16-ը: Բայց այս գործընթացը կա, և Երևանի դեպքում այդ երկու սարքերը մեզ բավականին օգուտ կտան»,- ասաց Սիմիդյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն առաջարկեց մի սարք էլ տեղադրել Սյունիքի մարզում՝ հաշվի առնելով մարզում հանքարդյունաբերական գործունեության հնարավոր հետևանքները:

  • Կիսվել: