շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանը կունենա հարմարվողականության ռազմավարական ծրագիր. քաղաքապետարան

Երևանը կունենա հարմարվողականության ռազմավարական ծրագիր. քաղաքապետարան

«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրով Երևանի հարմարվողականության ռազմավարական ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի, բնապահպանության վարչությունների և Միավորված ազգերի զարգացման ծրագրի` հարմարվողականության ծրագրի մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական ծրագրի մշակմանն առնչվող մանրամասներ, նախանշվել ենթակառուցվածքային հիմնական ուղղությունները, որոնք նախատեսվում է ներառել ծրագրում: Առաջիկայում կմեկնարկի անհրաժեշտ ելակետային տվյալները գրանցելու և տեղայնացնելու գործընթացը:

  • Կիսվել: