կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երևանում և մարզերում գործելու է միասնական շտապօգնության համակարգ

Երևանում և մարզերում գործելու է միասնական շտապօգնության համակարգ

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու Ան գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Գյումրիում հանդիպել են շտապօգնության սպասարկման ծառայություններ մատուցող Շիրակի մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակներում հանրապետությունում ներդրվելու է շտապօգնության նոր մոդել, ըստ որի` Երևանում և մարզերում գործելու է միասնական շտապօգնության համակարգ:

Ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարի: Ավարտին` 2025թվականին, շտապօգնության սպասարկումը կլինի ոչ թե կցագրման, այլ` կանչի սկզբունքով: Արդյունքում, կրճատելով ժամանակն ու տարածությունը, շտապօգնության բրիգադը շատ ավելի օպերատիվ կհասնի կանչի վայր:

Շիրակում Արմեն Նազարյանն ու Վարդուհի Գրիգորյանը ծանոթացել են մարզում շտապօգնության նոր մոդելի ներդրման աշխատանքների ընթացքին, նախանշել անելիքները:

Возможно, это изображение 7 человек и люди стоят

Возможно, это изображение 4 человека и в помещении

Возможно, это изображение 3 человека, люди стоят, люди сидят и офис

  • Կիսվել: