ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանցիների 52,9%-ը  բացասական է վերաբերվում «կարմիր գծերի» հնարավոր թանկացմանը. հարցում

Երևանցիների 52,9%-ը բացասական է վերաբերվում «կարմիր գծերի» հնարավոր թանկացմանը. հարցում

 Երևան քաղաքի բնակիչների մեծ մասը բացասական վերաբերմունք ունի Երևանի ավագանու որոշման նախագծին, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կարմիր գծերում կայանելու համար վճարը կսահմանվի 160,000 դրամ, իսկ կենտրոնից դուրս 24,000 դրամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Երևան քաղաքի խնդիրներին վերաբերվող վերջին սոցհարցումների արդյունքները:

Ընդհանուր Երևանի բնակիչների շրջանում 13%-ը լիովի դրական է վերաբերվում որոշմանը, 13,1%-ը ավելի շուտ դրական, 16,1%-ը ավելի շուտ բացասական, 52,9%-ը ընդհանրապես բացասական:

Հարցումն առանձին իրականացվել է Կենտրոնի բնակիչների շրջանակում և վարորդների շրջանակում, սակայն թիվը առանձնապես չի փոխվել:

Հարցումն իրականացվել է Երևանի 800 բնակչի շրջանակում հեռախոսազանգերի միջոցով դեկտեմբերի 13-ից 16-ը:

 

 

  • Կիսվել: