Իրանի պաշտպանության հարցում մենք «կարմիր գծեր» չունենք․ Բաղայի
Երկրի պաշտպանության հարցում մենք «կարմիր գծեր» չունենք։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմաիլ Բաղային։
Նա, մասնավորապես, ասել է. «Իրանն ամբողջ կարողությամբ պատասխանելու է հակառակորդի հարձակումներին։ Տարածաշրջանի երկրներում ամերիկյան թիրախների դեմ Իրանի հարվածները օրինական են և որևէ կերպ ուղղված չեն այդ երկրների ինքնիշխանության դեմ։
Մեր ինքնապաշտպանության շրջանակում մենք ստիպված ենք հարվածել հակառակորդի ագրեսիայի աղբյուրներին, միևնույն ժամանակ տարածաշրջանի բոլոր երկրների հետ ունենք բարեկամական հարաբերություններ։
ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրանք չեն հետևում որևէ օրենքի, բացի ջունգլիների օրենքից»:


