Էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումները մեր օրակարգում է. վարչապետ
Էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումները մեր օրակարգում է և էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան ևս մեր օրակարգում է: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ այսօր աշխարհում կան տեխնոլոգիաներ, որոնք ակտիվ զարգանում են:
«Մի փոքր պատկերավոր արտահայտվելուն խնդրումեմ թեթև վերաբերվել, բայց կարող է պարզվել, որ Հայաստանի Հանրապետությունը էներգետիկ առումով ինքնաբավ պետություն է, եթե պարզվի, որ մենք արևային էներգիայի հզորություններ ունենք: Մենք գիտենք արևային էներգիայի պոտենցյալը շատ մեծ է և հիմա մնում է այդ էներգիան հավաքել և կուտակել և հիմա այդ տեխնոլոգիաները կան»,-ասաց նա: