կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Էլեկտրամատակարարման խնդրով պայմանավորված՝ Երեւանի մետրոպոլիտենի գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության

Էլեկտրամատակարարման խնդրով պայմանավորված՝ Երեւանի մետրոպոլիտենի գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։

«Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- գրել է նա:

  • Կիսվել: