երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱՏՄ-ն ունի բոլոր ռեսուրսները՝ իր զարգացող տարածաշրջանը ստեղծելու համար․ Օվերչուկ

ԵԱՏՄ-ն ունի բոլոր ռեսուրսները՝ իր զարգացող տարածաշրջանը ստեղծելու համար․ Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միության երկրներն ունեն բոլոր ռեսուրսներն ու նախադրյալները, որպեսզի աճող սոցիալ-տնտեսական գլոբալ անկայունության պայմաններում ստեղծեն իրենց զարգացող տարածաշրջանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Պատահական չէ, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ մեր առջեւ խնդիր է դրված ԵԱՏՄ-ն դարձնել ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհի հզոր, ինքնուրույն, ինքնաբավ բեւեռներից մեկը»,-ասել է նա։

Նա նշել է միության փոխադարձ առեւտրի աճը, ինչպես նաեւ արդյունաբերական արտադրության ավելացումը։ Միության մրցակցային առավելություններից մեկը Օվերկուկը համարել է էներգետիկ անվտանգությունը։

«Մենք մեզ լիովին ապահովում ենք բոլոր առանցքային էներգառեսուրսներով՝ գազով, նավթով, նավթամթերքներով եւ էլեկտրաէներգիայով։ Միության անդամ պետությունների համար գազի գները շարունակում են մնալ այնպիսի մակարդակի վրա, որն ապահովում է մեր արդյունաբերության եւ գյուղատնտեսության մրցակցային առավելությունները»,-հավելել է նա։  

Օվերչուկի խոսքով, որպեսզի վստահորեն շարունակի զարգանալ, տեղավորվի նոր միջազգային տնտեսական ճարտարապետության մեջ, ԵԱՏՄ-ն պետք է դառնա նոր բազմաբեւեռ աշխարհի ձեւավորման առաջատարներից մեկը։  

  • Կիսվել: