ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի առկա ձևաչափով
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի առկա ձևաչափով: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի օգնականը:
«Նիստը կանցկացվի փետրվարի 5-ին, Ալմաթիում, այն տեղի կունենա առկա ձևաչափով»,- ասաց նա:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 11 հարց:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Մոլդովան 2018 թվականի մայիսից դիտորդ է ԵԱՏՄ-ում: