հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դրամի փոխարժեքը հիմա արժևորվում է և ոչ թե կայունանում, և չեմ կարող ասել՝ ինչքան կարժևորվի. ԿԲ փոխնախագահ

Դրամի փոխարժեքը հիմա արժևորվում է և ոչ թե կայունանում, և չեմ կարող ասել՝ ինչքան կարժևորվի. ԿԲ փոխնախագահ

Փոխարժեքը պետք է լինի ավելի տատանողական, քան գնաճը, ուստի փոխարժեքի և՛ արժեզրկում, և՛ արժեվորում հնարավոր է: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: 

«Դրամի փոխարժեքը հիմա արժևորվում է և ոչ թե կայունանում, և չեմ կարող ասել՝ ինչքան կարժևորվի, վաղը ինչքան կարժեզրկվի. դրանք կախված են ֆինանսական շուկայի պայմաններից, սպասումներից»,- նշեց Երիցյանը՝ հավելելով.

«Որքան հավանականություն կա փոխարժեքի արժեզրկման, այնքան հավանականություն կա նաև արժևորման»:   

Նրա խոսքով՝ երկարաժամկետ իմաստով փոխարժեքներն էապես բարելավվում են, շուկաներում չեն կարող լինել վայրիվերումներ:

 

  • Կիսվել: