երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Դեռ առաջնագիծ մեկնելու պլաններ չունեմ․ Ռուստամ Բադասյան

Դեռ առաջնագիծ մեկնելու պլաններ չունեմ․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան այսօր լրագրողների հետ զրույցում ասաց որ դեռ առաջնագիծ մեկնելու պաններ չունի։

«Դեռ նման պլաններ չունեմ, երբ անհրաժեշտությունը լինի, ես պատրաստ եմ հայրենիքին ծառայություն մատուցել, որևէ խնդիր չկա»,-ասաց նա։

պատասխաբելով հարցին, թե արդյո՞ք նախարարությունում ջոկատ կազմվելու է, ասաց, որ կան ՔԿՀ բազմաթիվ քրեակատարողական ծառայողներ, ովքեր զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանը, զինվորագրվածներ ունեն նաև ԴԱՀԿ-ից:

Ինչ վերաբերում է իր տեղակալին, Բադասյանը հայտնեց, որ վերջինս ռազմաճակատ մեկնել է միայնակ։

 

 

 

  • Կիսվել: