Դեկտեմբերի 14-ից կարգելվի Հայաստանից Ռուսաստան բանջարեղենի արտահանումը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 10-ից ուժի մեջ մտավ Ադրբեջանից բանջարեղենի եւ մրգերի որոշ տեսակների արտահանումը Ռուսաստան։ Խոսքը խնձորի եւ լոլիկի մասին է։
Այս առնչությամբ որոշումը կայացվել էր օրեր առաջ՝ ռուսական ոլորտային վերահսկիչ մարմնի կողմից։ Պատճառն այն է, որ այդ մթերքներում հայտնաբերվել են վնասատուներ, որոնք արգելված են ԵԱՏՄ տարածքում։
Դեկտեմբերի 14-ից էլ կարգելվի լոլիկի եւ պղպեղի արտահանումը Հայաստանի Արմավիրի մարզից դեպի Ռուսաստան, քանի որ այդ մթերքներում հայտնաբերվել է պեպինոյի մոզաիկա տեսակի վիրուսը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս առնչությամբ ասել է, որ հարցը խիստ մասնագիտական է եւ գտնվում է գյուղմերթի եւ պարենի վերահսկողություն իրականացնող ռուսական տեսչական մարմնի իրավասության տիրույթում, եւ այնտեղ ընդունվում են մասնագիտական որոշումներ՝ առանց քաղաքական ենթատեքստերի: Նա հավելել է, որ այդ որոշումները Կրեմլի հետ չեն համաձայնեցվում: