Տնտեսվարողները կառավարությունից պահանջում են չբարձրացնել մաքսատուրքը և մեկ տարի վարկային արձակուրդ տրամադրել
Երեկ առավոտյան մաքսազերծումը եղել է 54 հազար դրամ հիմա դարձել է 316 հազար դրամ, այսինքն՝ 6 անգամ ավելի։ Այս ամսին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց մքասատուրքի բարձրացման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիներից մեկը։
«Խնդում ենք, մեզ 1 տարի ժամանակ տան այս կերպ աշխատելու համար. այսինքն՝ 1 կիլոգրամի համար նույն վճարը վճարենք, մինչեւ հասկանանք՝ ինչպես է լինում։ Մեզ ասում են, թե դա պետք է հատիկով արվի, իսկ օրինակ՝ Ռուսաստանում, Ղազախստանում կիլոգրամով են անում»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
Մաքսատուրքի բարձրացումից դժգոհող քաղաքացիների պնդմամբ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։
Հիշեցնենք, որ երեկ ևս նույն պահանջով նրանք բողոքի ակցիա էին իրականացրել։ Երեկ լրագրողների հետ զրույցու ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հայտնեց, որ մաքսատուրքի ավելացումը կլինի մոտ 1.5-2 անգամ:
Բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողները նաև պահանջում էին նաև իրենց մեկ տարի վարկային արձակուրդ տրամադրել, քանի որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ֆինանսական կորուստներ են կրել։


