Չինաստանը պատրաստ է մասնակցել Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանը. Մին Չեն
Մենք գիտենք, որ նախատեսվում է նորոգման աշխատանքներ իրականացնել Հայկական ԱԷԿ-ում, ինչպես նաեւ քննարկվում է նոր ԱԷԿ կառուցելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։
Նա հայտնել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել այդ աշխատանքներին եւ օգնել հայ ժողովրդին բարելավել իր բարեկեցությունը։ «Մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում, շահագրգռված ենք համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում»,- նշել է դիվանագետը։
Նա ավելացրել է, որ Գեղարքունիքի մարզում Չինաստանն իրականացնում է ֆոտովոլտային կայանի շինարարության ծրագիր, որը շուտով կհանձնվի շահագործման։
«Այսպիսով, չինական արեւային կայանները կդառնան Հայաստանի էներգետիկ համակարգի կարեւոր մասը»,- նշել է Մինը։