ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Չի բացառվում, որ վարչական ճնշման ներքո գործատուները չեն գնում ազատումների, բայց արդյունքում թերզբաղվածության խնդիր է առաջանում․ Տնտեսագետ

Չի բացառվում, որ վարչական ճնշման ներքո գործատուները չեն գնում ազատումների, բայց արդյունքում թերզբաղվածության խնդիր է առաջանում․ Տնտեսագետ

Հայաստանում աշխատատեղերի աճը հիմնականում պայմանավորված է արտակարգ դրության սկզբից որոշ արտադրական ճյուղերում որոշ սահմանափակումներ հանելով և արդյունքում գործատուները վերականգնեցին իրենց աշխատողներին։ Այդ մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ մեկնաբանելով այսօր կառավարության նիստում արած ՀՀ վարչապետի հայտարարությունը։
 
Փաշինյանը, հիշեցնենք, այսօր կառավարության նիստում հայտարարել էր, որ 2020թ–ի հուլիսին ՀՀ–ում առկա է եղել 613 062 վճարվող աշխատատեղ, որը 1.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Տնտեսագետի խոսքով, այդուհանդերձ խնդիր կա՝ ավելանում է թերզբաղվածությունը, երբ նույն հաստիքի վրա կեսական դրույքով գրանցվում են երկու աշխատողներ։
 
«Չի բացառվում, որ դա վարչական ճնշումների հետևանք է, որովհետև գործատուներն ի վերջո զանգվածային ազատումների չեն ուզում գնալ։ Վարչարարությամբ փորձում են ստվերը կրճատել զբաղվածության ոլորտում և բացի այդ, գործատուները մեկ դրույքը բաժանում են երկու աշխատողի միջև, որպեսզի աշխատողների թվակազմը չկրճատվի, բայց արդյուքնում թերզբաղվածության մակարդակը բարձրանում է, և մարդիկ աշխատում են ու չեն ստանում ամբողջական աշխատավարձ», - նշեց տնտեսագետը։

  • Կիսվել: