կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չափազանց կարևոր է թիկունքի աշխատանքը, որը նշանակում է պետբյուջեի եկամուտների գեներացում. պատգամավոր

Չափազանց կարևոր է թիկունքի աշխատանքը, որը նշանակում է պետբյուջեի եկամուտների գեներացում. պատգամավոր

ԱԺ ՛՛Իմ քյալը՛՛ խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը մեծապես կարևորում է աշխատանքը թիկունքում: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

մանուկյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Պատերազմի ամեն մեկ օրը բավական մեծ վնասներ է հասցնում ՄԵԶ․․․մարդկային, նյութական, հոգեբանական։ Տնտեսական տեսանկյունից պատերազմի ամեն մեկ օրը ցավոք դեռևս պատիկներով ավելի շատ վնաս է պատճառով քան այն օգուտը, որը գեներացվում է մեր ազգի կողմից։

Այս առումով չափազանց կարևոր է նաև թիկունքի աշխատանքը, որը ի թիվս այլոց նշանակում է պետական բյուջեի եկամուտների գեներացում և դրա հիման վրա անխափան մատակարարումների իրականացում։ Նշվածի համատեքստում որոշակի դրական միտումներ են նկատվել հոկտեմբերին հարկահավաքման առումով, ինչի համար շնորհակալ ենք հարկատուներին։

Մասնավորապես, հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1134.8 մլրդ դրամ, որը կազմում է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի տարեկան (ճշտված) ցուցանիշի 85.9%՛՛:

  • Կիսվել: