շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բանկերը պարտավոր են փոխանակել թղթադրամները, մետաղադրամները, բավարարել պահանջարկը՝ ներառյալ 100 դրամանոցի. ԿԲ

Բանկերը պարտավոր են փոխանակել թղթադրամները, մետաղադրամները, բավարարել պահանջարկը՝ ներառյալ 100 դրամանոցի. ԿԲ

Տնտեսության պահանջարկը ՀՀ դրամանիշերի անվանական արժեքների նկատմամբ ձևավորվում է առևտրային բանկերի միջոցով։ Այս մասին հայտնել են Կենտրոնական բանկից։

«Առևտրային բանկերը պարտավոր են իրենց հաճախորդներին ապահովել պահանջվող անվանական արժեքներով, ինչպես նաև փոխանակել թղթադրամները և մետաղադրամները:

Մինչ այս պահը, բոլոր պահանջարկները, ներառյալ 100 դրամանոց մետաղադրամների, բավարարել են, և Կենտրոնական բանկը պատրաստ է շարունակել բավարարել պահանջարկը նաև ապագայում»,- ասված է բանկի հայտարարության մեջ:

  • Կիսվել: