երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Բաղրամյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության հարցին

Բաղրամյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության հարցին

Այսօր ԱԺ-ում Հանրային ծառայքությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության հարցին:

Նա նշեց, որ այս պահին կդժվարանա ասել որևէ թվային մեծություն, բայց ծանր բեռ է լինելու էներգահամակարգի հրամար:

ՀԾԿՀ նախագահը, մասնավորապես, նշեց. ՛՛Իհարկե, ՀԷՑ-ի մասով կան դրական գործոններ՝ էլեկտրաէներգիայի կորստի նվազեցում, ծախսերի կրճատումներ: Այդ բոլորի համադրությամբ դեկտեմբերի 15-20-ին կունենանք որոշակի պատկեր՛՛:

Նա անդրադարձավ նաև 140 օրով ատոմակայանի աշխատանքը կանգնեցնելուն և ասաց, որ 2021-ին նախատեսվում է բավականին լայնածավալ աշխատանքների իրականացում, ինչով պայմանավորված էլ ատոմակայանն իր սովորական ռեժիմից շատ ավելի երկար կկանգնի:

  • Կիսվել: